Նորություններ
Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզի բուժհաստատությունների ղեկավարների հետ
21.06.2019
Բուժաշխատողի օրվա առթիվ հունիսի 21-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզի բուժհաստատությունների ղեկավարների հետ:
Մարզպետը շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ և նշել, որ անգնահատելի է բուժաշխատողների գործը. «Սիրելի բժիշկներ, բուժաշխատողներ, ձեր մասնագիտական գործունեության իրականացումը որքան էլ դժվար լինի, նույնքան պատվաբեր և աստվածահաճո է, ամեն օր գործ ունեք ամենաթանկի` մարդկային կյանքի և առողջության հետ: Այո, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան դեռ, բայց նաև կարծում եմ կամք էլ կա դրանց լուծման և հաղթահարման համար, մենք, որպես մարզային իշխանություններ, պատրաստ ենք մեր ջանքերը դնել ցանկացած հիմնահարցի լուծման համար»:
Մասնագիտական տոնի առթիվ և անձնվեր ու բանիմաց աշխատանքի համար Տիգրան Պետրոսյանը պատվոգրեր է հանձնել մի շարք բուժհաստատությունների տնօրենների: