Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է Հանրային քաղաքականության ինստիտուտի ամառային դպրոցի ներկայացուցիչներին
21.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Հանրային քաղաքականության ինստիտուտի ամառային դպրոցի ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ Տիգրան Պետրոսյանը ներկաների հետ զրուցել է շահերի պաշտպանության և դրա մոդելների մասին, անդրադարձել աջակցության, ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություններին ու խնդիրներին:
Ամառային դպրոցի անդամներին հանդիպել է նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը և ներկայացրել վարչության աշխատանքները, գործառույթները, կրթության բնագավառում իրականացվող ծրագրերի մասին խոսել, պատասխանել դպրոցի ներկայացուցիչներին հուզող հարցերին: