Նորություններ
Շիրակի մարզի դպրոցականները այս տարի ևս աչքի են ընկել առարկայական օլիմպիադաներում
21.06.2019
2018-2019 ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադաների մասնակցության հայտ է ներկայացրել Շիրակի մարզի 7700 աշակերտ: Մարզային փուլերին մասնակցել է շուրջ 1300 աշակերտ: Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերին՝ 16 առարկաներից մասնակցել են 156 աշակերտներ, որոնցից 62-ը մարզ են վերադարձել մրցանակներով:
Դպրոցներից մրցանակակիրների և ակտիվ մասնակիցների թվով առավել բարձր արդյունքներ են ցույց տվել «Ֆոտոն» և «Ակադեմիական» վարժարանները, թիվ 1, 2, 25 դպրոցները:
Հանրապետության մասշտաբով մասնակիցների և մրցանակակիրների առավելագույն թվով Շիրակի մարզը գտնվում է 2-րդ տեղում՝ Երևանից հետո: