Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
21.06.2019

Հարգելի՛ բուժաշխատողներ
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Այսօր ևս մեկ առիթ է գնահատելու և կարևորելու ձեր ամենօրյա դժվարին, պատվաբեր ու աստվածահաճո առաքելությունը:
Հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը` դուք ցուցաբերում եք խիզախություն, մասնագիտական բարձր պատրաստվածություն` ապահովելով բոլորիս համար ամնակարևորը՝ առողջությունը:
Բուժսպասարկման գործընթացի հաջող իրականացումը մեծապես կախված է ձեր արհեստավարժությունից, մարդասիրությունից ու սրտացավությունից:
Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ: