Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքի տարածք՝

26.06.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքի տարածք՝ ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին, մինչ այժմ իրականացված ծավալներին, առաջիկա անելիքներին:
«Բասենի Գովք» ՍՊԸ կողմից իրականացվող ծրագի ներդրումային մասը մոտ 1 մլրդ դրամ է, նախատեսվում է 100-150 նոր աշխատատեղի ստեղծում: Նախկին հյուրանոցի և նրան հարող տարածքում կառուցվելու է հյուրանոցային համալիր, առևտրային կենտրոն և սննդի սպասարկման վայր:
Արդեն իրականացվել են հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժման և տարածքի մաքրման աշխատանքները, շինարարական և այլ տեսակի աղբի հեռացումը, տարածքի տեխնիկական հետազննության և հիմքերի ուսումնասիրության աշխատանքները: Կառուցապատման ու շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրով նախատեսվում է երեք տարվա ընթացքում կառուցել և շահագործել չորսհարկանի կառույց, որի առաջին հարկը կզբաղեցնի առևտրի կենտրոնը, երկրորդը` հասարակական սննդի օբյեկտները՝ իրենց խոհանոցային տնտեսություններով: Երրորդ և չորրորդ հարկերը կզբաղեցնի հյուրանոցը՝ հյուրանոցային համարներով, վարչական և օժանդակ տարածքներով: Կառույցի ստորգետնյա հարկը նախատեսված է հաճախորդների ավտոմեքենաների կայանատեղիի համար, իսկ մյուս հատվածը պահեստային և օժանդակ տարածքների համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48