Նորություններ
«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» թեմայով քննարկում
27.06.2019
Հունիսի 27-ին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում, որի ժամանակ անդրադարձ է եղել փախստականների հիմնախնդիրներին, իրականացվող ծրագրերին, իրավունքներին ու պարտականություններին: Ծրագրի նպատակը ՀՀ-ում Սիրիայից տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի տարածքում ապաստան հայցող և ներքին տեղահանված անձանց, որոնք ունեն համապատասխան փորձ և հմտություններ, մասնագիտական գործիքների տրամադրումն է Հայաստանի տարածքում իրենց բիզնես ծրագրի իրականացման և կայուն եկամուտների ապահովման համար: