Նորություններ
Մեկնարկել է հայ բժիշկների միջազգային 5–րդ համագումարի շրջանակում անցկացվող աշխատաժողովը
28.06.2019
Գյումրիում այսօր մեկնարկել է հայ բժիշկների միջազգային 5–րդ համագումարի շրջանակում անցկացվող աշխատաժողովը՝ ծնկահոդային էնդոպրոթեզավորման թեմայով։
Տարածաշրջանի համար բացառիկ աշխատաժողովին մասնակցում են 40 բժիշկներ:
Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է այսօրինակ ձեռնարկների իրականացումը. «Շատ ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումներ ու սեմինարներ են անցկացվում, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին կատարելագործվելու և անմիջական շփումների միջոցով ծանոթանալու ժամանակակից բժշկության նորարարություններին, գիտելիքներն ու փորձն համալրելու»:
Նշենք, որ սեմինար պարապմունքներից զատ աշխատաժողովին անցկացվելու են նաև պրակտիկ դասեր, հայտնի 3 ընկերություններ Գյումրի են բերել արհեստական ոսկորներ և սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բժիշկների համար կազմակերպել պրակտիկ դասեր: