Նորություններ
Ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովի
28.06.2019
Ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովի շրջանակներում Գյումրիում տեղակայված Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Հարավային դաշնային շրջանի 102-րդ ռազմաբազայում հունիսի 28-ին կազմակերպվել է միջոցառում, որի շրջանակներում ցուցադրվել է ռազմաբազայի զինտեխնիկան: Մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի, քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը, պաշտոնատար անձինք, հյուրերը 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի ուղեկցությամբ շրջել են ռազմաբազայի տարածքում, ծանոթացել ներկայացված զինտեխնիկային, դրանց հնարավորություններին:
Նշենք, որ հունիսի 29-ին ռազմաբազայում հայտարարված է «Բաց դռների օր», որի շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են շրջել բազայի տարածքում, ծանոթանալ ներկայացված զինտեխնիկային, շփվել բազայի աշխատակիցների հետ:
Հասցեն՝ Շիրակացի փողոց, ժամը 10.00-14.00: