Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, անասնաբուժասանիտարական լաբորատոր ծառայության Շիրակի մարզային կենտրոն

28.06.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, անասնաբուժասանիտարական լաբորատոր ծառայության Շիրակի մարզային կենտրոն: Նորանշանակ ղեկավարի հետ մարզպետը զրուցել է վերջերս մարզի Գեղանիստ համայնքում խոզերի անկման դեպքերի մասին, ինչի առնչությամբ պատասխանատուները Տիգրան Պետրոսյանին տեղեկացրել են, որ մտահոգիչ որևէ հիվանդության դեպք չի եղել համայնքում, այլև խոսքը ձեռք բերված ոչ նորմալ կերի մասին է եղել խոսքը:
Տիգրան Պետրոսյանը կարևորել է նաև մարզի տարածքում գործող հանրային սպասարկման օբյեկտներում սննդի անվտանգությանը վերաբերող հարցերը՝ հաշվի առնելով զբոսաշրջային սեզոնի բացումը: Կենտրոնի տնօրինությունը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է հսկողությունը պատշաճ կազմակերպելու, սպասարկման ոլորտի տնտեսվարողներին ժամանակին տեղեկատվություն տրամադրելու առումով:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերակազմակերպման գործընթացին, տեսչական մարմին դառնալուն առնչվող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37