Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է 2019 թվականի ամառային առաջին զորակոչը

01.07.2019

 Հուլիսի 1-ին Գյումրիում մեկնարկել է 2019 թվականի ամառային առաջին զորակոչը։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից պարտադիր զինվորական ծառայության են մեկնել 56 նորակոչիկներ, որոնց հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, ծնողներն ու հարազատները:
Շիրակի մարզպետը խաղաղ ու անվտանգ ծառայություն է մաղթել զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին և հորդորել ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը. «Սիրելի նորակոչիկներ, այսօր իսկապես հուզումնալից օր է բոլորիս համար, յուրաքանչյուր տղայի համար այս պահը ամենակարևորներից է կյանքում, դուք դառնում եք մեր խաղաղության ու անվտանգության երաշխավորը: Իմ միակ մաղթանքը բոլորիս խաղաղությունն է, իսկ ձեզ բարի ծառայություն ու բարի վերադարձ»:
Նշենք, որ պատասխանատուների հավաստմամբ զորակոչի նախապատրաստական աշխատանքները Շիրակի մարզում ընթացել են բնականոն հունով, խնդիրներ չեն եղել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32