Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ էլեկտրոնային միասնական առողջապահական համակարգի ներդրման մոնիթորինգ» թեմայով քննարկում

01.07.2019

Այսօր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունեցել «ՀՀ էլեկտրոնային միասնական առողջապահական համակարգի ներդրման մոնիթորինգ» թեմայով քննարկում, որին ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, առաողջապահության ոլորտի պատասխանատուներ, փորձագետներ,բժիշկներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:
Տիգրան Պետրոսյանը, կարևորելով նմանատիպ ուսումնասիրությունների անցկացումը, նշել է. «Մեզ համար, որպես մարզային իշխանություններ, որ պատասխանատվություն ենք կրում այս կամ այն ոլորտի համար, այսպիսի ուսումնասիրություններն ու մոնիթորինգները անաչառ հայացք և տեղեկատվական բազա են դառնալու, որոնցով կառաջնորդվենք խնդիրների լուծման ճանապարհին: Իսկ երբ խոսում ենք առողջապահության բնագավառի մասին, ապա ոլորտը տարբեր հիմնահարցեր ունի, որոնց լուծման համար քայլեր ձեռնարկելը օրվա պահանջ է դարձել»:
Նշենք, որ մոնիթորնգը նպատակ է ունեցել ուսումնասիրել էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը, ֆինանսական միջոցների նպատակայնությունը, գնահատել համակարգի ամբողջականությունն ու արդյունավետ կիրառումը մեր երկրում: Ուսումնասիրվել են 10 մարզերի 50 բժշկական հաստատությունների էլեկտրոնային համակարգ, յուրաքանչյուր մարզում 2 բժշկական հաստատություն և 3 ամբուլատորիա:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31