Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» հյուսիսային տարածաշրջանային կենտրոն

02.07.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը այցելել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» հյուսիսային տարածաշրջանային կենտրոն: Պատասխանատուների հետ կայացած հանդիպման ժամանակ մարզպետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը, անցած տարիների ձեռքբերումներն ու կատարված աշխատանքները, այնուհետև Տիգրան Պետրոսյանը շրջել է կենտրոնում զրուցել ու ծանոթացել կատարվող դիտարկումներին, սեյսմիկ ռիսկին վերաբերող աշխատանքներին, կառույցի մասնագետների կողմից գործարկվող սարքավորումներին:
«Ձեր գործունեությունը իրապես անչափ կարևոր է, քանզի մենք ապրում ենք սեյսմոակտիվ տարածաշրջանում և պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած խնդրի: Ես ուրախ եմ, որ մենք լավ մասնագետներ ունենք, որոնք կարողացել են տարիներ շարունակ տարբեր աշխատություններ ու ծրագրեր կյանքի կոչել»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետն այցելել է նաև երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ, ծանոթացել գիտական հաստատության գործունեությանը, 2019 թվականի ծրագրերին, նոր նախաձեռնություններին: Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին ևս, մարզպետը հետաքրքրվել է առաջիկա անելիքներից ու խնդիրներից: Անդրադարձ է եղել մարզի տարածքում հնագիտական հուշարձանների հետաոզտմանը, պատմական ու գրական աշխատությունների հրապարակմանն առնչվող հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31