Նորություններ
Մասնակցություն «Գյումրու քաղաքային ճանապարհների և փողոցների լուսավորության ծրագրի» քննարկմանը
03.07.2019
«Գյումրու քաղաքային ճանապարհների և փողոցների լուսավորության ծրագրի» շրջանակներում «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ն այսօր Գյումրիում անցկացրել է քննարկում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:
Հանդպիմանը մասնակցել և ներկաներին ողջունել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը. «Քննարկումն այնպիսի թեմայով է, որը մեր երկրի, մասնավորապես, մեր մարզի համար շատ արդիական է: Հիմա Գյումրիում ընթանում են լայնամասշտաբ ճանապարհաշինական աշխատանքներ, դրանց ժամանակին և որակով իրականացումը բոլորիս համար է կարևոր, իսկ այստեղ նաև կարևոր հանգամանք է անվտանգ երթևեկությունը, ձեռնարկվող քայլերն ու ռիսկերի նվազեցումը»:
Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներին, դրանց լուծումների բացահայտմանը, երթևեկության խոցելի մասնակիցներին, հետիոտնային միջավայրերի ապահովմանը, ճանապարհային նշանների առկայությանը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության ռիսկերի նվազեցմանը: