Նորություններ
Հանդիպում՝ նվիրված Հայաստանում գաստրոտուրիզմի և հանրային սննդի կազմակերպման ոլորտի հիմնախնդիրներին
04.07.2019
Շիրակի մարզպետարանում այսօր կայացել է հանդիպում՝ նվիրված Հայաստանում գաստրոտուրիզմի և հանրային սննդի կազմակերպման ոլորտի հիմնախնդիրներին:
Ռեստորանների հայկական միության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են գաստրոտուրիզմի և հանրային սննդի կազմակերպման ոլորտի զարգացման ծրագրերը:
Քննարկման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և նշել, որ կարևորում է տնտեսվարողների գործունեության մեջ նորարարությունների ու դրական փոփոխությունների ձգտման առկայությունը, քանզի Շիրակի մարզը զբոսաշրջության մեծ ներուժ ունի, իսկ գաստրոտուրիզմը կարևոր ուղղություններից մեկը կարող է լինել:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզի առանձնահատուկ կարիքները:
Ռեստորանների հայկական միության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հուլիսին Գյումրիում հանրային սննդի բնագավառում աշխատող անձնակազմի համար կազմակերպվելու են խոհարարական արվեստի և հյուրընկալության ոլորտի մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացները վարելու են Երեմյան պրոջեքթսի խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի բարձրակարգ մասնագետները։