Նորություններ
Անցկացվեց Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ:
04.07.2019
ՀՀ Շիրակի մարզպետ, Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ հուլիսի 4-ին անցկացվեց Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ:
Նիստի ժամանակ քննարկվեցին 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքի և զորակոչի առաջադրանքների կատարմանը վերաբերող հարցեր: Մարզի զինվորական կոմիսարի կողմից ներկայացվեց տեղեկատվություն զորակոչի ապահովման ուղղությամբ իրականացված նախապատրաստական աշխատանքների և ընթացքի վերաբերյալ:
Նիստի ընթացքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ ընտանեկան դրության բերումով, նպատակային ուսումնառության (դպրոցական, «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակից) համար ՀՀ Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատներում հաշվառված թվով 28 զորակոչիկներին տարկետում տալու վերաբերյալ կազմվել են համապատասխան եզրակացություններ, որոնք սահմանված կարգով կուղարկվեն ՀՀ պաշտպանության նախարարություն: