Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
04.07.2019

Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Յուրաքնչյուր պետության համար Սահմանադրությունն անկախ պետականության անքակտելի մասն է:
Այն կայուն հիմք է երկրի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:
Վստահ եմ, որ մեր երկրի հիմնական օրենքն ապահովելու է բոլորի հավասարությունն օրենքի առջև, կարգավորելու է պետության ներքին և արտաքին հարաբերությունները, խորացնելու և զարգացնելու է ժողովրդավարական արժեքները՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման գործում:
Շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ` մաղթում եմ խաղաղություն և վստահություն նոր Հայաստանի ապագայի հանդեպ:
Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ