Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ

08.07.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետորոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ: Մարզպետն աշխատակազմին է ներկայացրել գլխավոր քարտուղարին փոխարինող Կարեն Բադիշյանին՝ մաղթելով աշխատանքային հաջող ընթացք:
Խորհրդակցության օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է հուլիսի 20-ին կայանալիք «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին: Տիգրան Պետրոսյանը կարևորել է համաժողովի բարձր մակարդակով անցկացումը: «Տնտեսական զարգացման հեռանկարների ու ներդրումների ներգրավման տեսանկյունից համաժողովն իրական հնարավորություն է գործնական քայլեր ձեռնարկելու համար, մենք պետք է բոլոր ուժերը ներգրավենք ու կարողանանք անել ամեն ինչ, մեր մարզի զարգացմանը նպաստող նոր ծրագրեր բերել Շիրակ»,- նշել է Շիրակի մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31