Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ը

09.07.2019

 Յուսուփ Ռազիկովի՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 9-ին Գյումրիում մեկնարկեց «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ը: Այն անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ն իրականացվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Գյումրիում ցուցադրվելու է 8 ֆիլմ:
Ողջունելով հյուրերին և փառատոնի կազմակերպիչերին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորեց նմանատիպ փառատոնների անցկացումը. «Հատկապես այս փառատոնն ամեն անգամ իր հետ բերում է նոր ֆիլմերի ցուցադրություն, ինչը մշակութային մեծ տոն է։ Արդեն ավանդույթ է դարձել Գյումրիում ցուցադրել ֆիլմեր հարազատ դարձած՝ ԱՊՀ երկրների ֆիլմ արտադրողներից, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում փառատոնի կազմակերպիչներին»։
Հուլիսի 7-14-ը Երևանում 15-րդ անգամ կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23