Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները տեսչական ստուգումներ են անցկացրել Գյումրիում

09.07.2019

 ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները տեսչական ստուգումներ են անցկացրել Գյումրիում: Ծառայությունն ուսումնասիրել է Գյումրու կենտրոնական շուկայի և շուկայի հարակից տարածքի միս-մսամթերքի վաճառքի կետերը: Ստուգայցի ավարտին աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Անդրադառնալով տպավորություններին ու արձանագրված խնդիրներին՝ տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ տարածքում վաճառվող մսամթերքի, ինչպես նաև պանրի ու ձկնեղենի վաճառքի և պահպանության պայմանների առումով բազմաթիվ խախտումներ կան, հենց այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների ու խնդիրների, պահպանված չեն սանիտարական նորմերը, ուղեկցող, անհրաժեշտ փաստաթղթեր չկան:
Տիգրան Պետրոսյանը կարևորել է տեսչական մարմնի գործողությունները օրենքի սահմաններում իրականացնելը և նշել, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի չտուժվի որևէ մեկը:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել ոլորտի խնդիրներով զբաղվող գերատեսչական մարմինների ու կազմակերպությունների սերտ համագործակցությունն ապահովելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-19 18:02:32