Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

11.07.2019

 Կառնուտ բնակավայրում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգման աշխատանքներ են կատարվում դպրոցում, իսկ սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ շրջել է շինօբյեկտներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, այնուհետև մարզային իշխանությունները եղել են մի շարք ցանքատարածքներում: Ախուրյանի շրջանի բնակավայրերում 70-100 տոկոսով տուժել են հիմնականում հացահատիկի ցանքերը, որոնք վերականգնման ենթակա չեն, կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրաների ցանքերը որոշակիորեն կարող են վերականգնվել: Մարզպետը բնակավայրերի բնակիչներին տեղեկացրել է, որ կարկտահարության ուսումնասիրությունների տվյալները կամփոփվեն և կուղարկվի կառավարություն.
«Իրապես ցավալի է, որ կարկտահարության հետևանքով ջուրն է լցվում մեր գյուղացու տանջանքը, այն, որ մենք վնասների մասին բոլոր ցուցանիշները կուղարկենք կառավարություն, դա միանշանակ է, այստեղ մենք անելիք ունենք նաև հակակարկտային կայանների տեղադրման, դրանց արդյունավետության ուսումնասիրման ու նոր քայլեր ու ծրագրեր մշակելու ուղղությամբ»:
Տիգրան Պետրոսյանը Հովիտում ծանոթացել է համայնքային կենտրոնի, Բասենում էլ մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները:
Ջրառատում այժմ ընթացքի մեջ են 6-րդ դարի եկեղեցու՝ Սուրբ Սարգսի հիմնանորոգման աշխատանքները, եկեղեցին նորոգվում է Ղազախստանում բնակվող գյուղի բարերար Գնել Հակոբյանի հովանավորությամբ:
Մարզային իշխանություններն այցելել են նաև Կամո, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31