Նորություններ
Շիրակի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընթացքի վերաբերյալ
11.07.2019
2019 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու համար Շիրակի մարզի 25 համայնքների հետ համատեղ կազմվել և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 49 ծրագրային հայտ, որոնք ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել: Հավանության արժանացած 49 սուբվենցիայի ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 2,310.45 մլն. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափը կազմում է 1,222.05 մլն դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համաֆինանսավորման չափը կազմում է 1,088.4 մլն.դրամ: 49 սուբվենցիայի ծրագրային հայտերը ներառում են հետևյալ ոլորտները՝
• Բնակավայրի փողոցների կառուցում,նորոգում և ասֆալտապատում՝ 10 ծրագրային հայտ (10 համայնքում):Արդյունքում կունենանք 16.6 կմ երկարությամբ նորոգված,խճապատված և ասֆալտապատված ճանապարհ:
• Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում, նորոգում՝ 2 ծրագրային հայտ (2 համայնքում): Արդյունքում կունենանք՝ վերակառուցված 1.65 կմ երկարությամբ խմելու ջրի ջրամատակարարման համակարգ և 0,5 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ:
• Ոռոգման համակարգի կառուցում, նորոգում՝ 3 ծրագրային հայտ (3 համայնքում) :Արդյունքում ոռոգելի հողատարածքները կավելանան 134 հա-ով:
• Փողոցային լուսավորության համակարգի կառուցում,նորոգում ՝ 5 ծրագրային հայտ (5 համայնքում): Արդյունքում կփոխարինվի կամ կտեղադրվի 1004 նոր լուսակիրներ:
• Վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 7 ծրագրային հայտ (7 համայնքում): Արդյունքում կունենանք 1.16Մգվտ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ:
• Մանկապարտեզների կառուցում, վերակառուցում և նորոգում՝ 5 ծրագրային հայտ (2 համայնքում): Վերակառուցվող մանկապարտեզներում հաճախելու հնարավորություն կունենան շուրջ 400 երեխաներ:
• Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում, վերանորոգում՝ 7 ծրագրային հայտ (6 համայնքում): Արդյունքում կունենանք պատմության թանգարան Գյումրի քաղաքում, վերակառուցված մշակույթի տներ ,համայնքային կենտրոններ և համայնքային ֆուտբոլի դաշտ:
• Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ 1 ծրագրային հայտ (1 համայնքում): Ծրագրերի իրականացման արդյունքում կունենանք 1126.6 քառ.մ մակերեսով 2 բազմաբնակարան շենքի վերանորոգված տանիքներ :
• Մեքենասարքավորումների ձեռքբերում՝ 9 ծրագրային հայտ (8 համայնքում): Նախատեսվում է ձեռք բերել կումունալ և գյուղատնտեսական նշանակության տեխնիկա,ինչպես նաև 28 հատ)հակակարկտային կայաններ:
10.07.2019 թվականի դրությամբ ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են 34 ծրագրային հայտ՝1316.8 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափը կազմում է 695.5 մլն դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համաֆինանսավորման չափը կազմում է 621.3 մլն.դրամ: 34 ծրագրերից 2- ը՝ Գյումրի համայնքի կողմից ներկայացված Էքսկավատոր –ամբարձիչի ձեռքբերում և Գետք համայնքի կողմից ներկայացված Գետք համայնքի թիվ 1 փողոցի բարեկարգում և խճապատում սուբվենցիայի ծրագրերը գտնվում են ավարտական փուլում, թվով 18 ծրագրերի իրականացման համար հայտարարվել է մրցույթ, իսկ 14 ծրագրերի համար համայնքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված մրցույթի արդյունքում շահած կազմակերպության հետ կնքել են պայամանագրեր:
11 համայնքների կողմից ներկայացված 15 ծրագրային հայտեր դեռևս միջգերատեսչական հանձնաժողովի նիստի քննարկմանը չեն ներկայացվել: