Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

"Կոնրադ Ադենաուեր" հիմնադրամը "Տնտեսական լրագրողների ակումբ" հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացրել է քննարկում

13.07.2019

 "Կոնրադ Ադենաուեր" հիմնադրամը "Տնտեսական լրագրողների ակումբ" հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացրել է քննարկում՝ նվիրված դուալ կրթությանը, տնտեսության և կրթական համակարգի միջև առկա խզվածքի, դրա հետևանքով աշխատաշուկայում որոշ արհեստների սերնդափոխության բացակայության և այլ խնդիրների վերաբերյալ։
Ողջունելով քննարկման մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կրթությունն այն բնագավառներից է, որի հիմնախնդիրները լուծման առաջնահերթություն ունեն. " Ես միշտ ասել եմ՝ տնտեսական հեղափոխությունն առանց կրթական հեղափոխության անհնար է, իսկ դա նշանակում է, որ կրթության բնագավառում առկա խնդիրների լուծման համար պետք են նորարար մոտեցումներ։ Շատ կարևոր է մեզ համար դուալ կրթության նորարարությունների օգտագործումը"։
Քննարկման ընթացքում անդրարդարձ է եղել այսօր Հայաստանի կրթական ոլորտում և գործատուների համար 2 լրջագույն խնդրի՝ բուհ-գործատու կապի բացակայությանը և արհեստագործական ու միջին մասնագիտական թույլ կրթական համակարգերին։ Խոսվել է Շիրակի աշխատաշուկայի իրավիճակի և միտումների, մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների, դուալ կրթության զարգացման միջազգային փորձի և հայաստանյան բուհերում ներդրման հեռանկարների մասին։
Քննարկումն ընթացել է նաև բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթական ծրագրերի արդիականացման, ինչպես նաև կրթության և ուսուցման որակի բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ դուալ կրթական համակարգի ներդրման շուրջ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38