Նորություններ
Հովիտ բնակավայրի վարչական կենտրոնի և բնակիչների հանգստի կազմակերպման համար նախատեսված կառույցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
15.07.2019
Ախուրյան համայնքի Հովիտ բնակավայրի վարչական կենտրոնի և բնակիչների հանգստի կազմակերպման համար նախատեսված կառույցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, 14 մլն դրամ գումարի շրջանակներում նախատեսվում է տնակային կառույցի երեսապատման և ջերմամեկուսացման, ինչպես նաև ներքին հարդարման ու նորոգման աշխատանքների իրականացում:
Կառույցի 77 մետր քառակուսի հատվածը նախատեսված է ակումբի, 26,6 մետր քառակուսին՝ երեխաներին տարբեր խմբակներ հաճախելու համար, հարմարավետ և բավարար պայմաններ կունենան նաև բնակավայրի վարչական աշխատողները:
Աշխատանքներն իրականացնում է «Շինարար-97» ՍՊԸ-ն: