Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խմբը Շիրակի մարզպետին հյուր

17.07.2019

 Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խմբին այսօր հյուրընկալել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է երիտասարդական քաղաքականության մշակման հարցում փորձագիտական խմբի աջակցությունը. «Մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները մեկ կարևոր հանգամանք փաստեցին՝ Հայաստանի երիտասարդությունն ունի իր դիրքորոշումը, իր կարծիքը, մեր երկրի զարգացման տեսլականը պատկերացնում է և այդ փոփոխությունները անհնարին կլինեին առանց մեր երիտասարդության նախաձեռնողականության: Հիմա մեր օրենսդիր ու գործադիր մարմիններում պատասխանաու պաշտոններում առավել երիտասարդ գործիչներ են: Բնականաբար, անելիքներ ունենք երիտասարդական քաղաքականության մշակման ու հստակեցման առումով»:
Տիգրան Պետրոսյանը առնանձնացնելով Շիրակի երիտասարդությանը նշել է, որ մարզի երիտասարդությունը մեծ ներուժ ունի, այստեղ ակտիվ ու նախաձեռնող են նաև երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները, մասնավորապես լուրջ աշխատանքներ է իրականացնում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը անդրադառնալով փարձագիտական խմբի աշխատանքներին՝ նշել է, որ կարևորում է այսօրինակ հանդիպումները ոլորտում առկա խնդիրների բարձրացման ու դրանց լուծման ուղիների մշակման առումով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05