Տպել
Նորություններ
Տեղի է ունեցել «Համայնքային երիտասարդական օրեր III» միջոցառման հանդիսավոր բացումը
19.07.2019
Այսօր «Աղաջանյան» կենտրոնում՝ Թորոսգյուղի հարևանությամբ գտնվող ճամբարում, տեղի է ունեցել «Համայնքային երիտասարդական օրեր III» միջոցառման հանդիսավոր բացումը: Մասնակիցներին ողջունել և հաջողություններ է մաղթել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Երիտասարդական թեմական օրերը կտևեն մեկ շաբաթ և հագեցած կլինեն հոգևոր, մշակութային իրադարձություններով: Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 300 երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: