Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը

24.07.2019

 Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Տուֆաշեն-Հայրենյաց ճանապարհի կառուցման աշխպատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին: Նախարարի առաջին կանգառը Գարեգին Նժդեհի հրապարակում էր, այնուհետև Տիգրան Մեծ փողոցում և Շառլ Ազնավուրի հրապարակում : Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը զրուցել է շինարարների հետ աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների, ինչպես նաև առաջացած խնդիրների մասին:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սուրեն Պապիկյանը կարևորել է շինաշխատանքների որակով և ժամանակին իրականացումը. «ՀՀ կառավարությունն այս և եկող տարի մեծ միջոցներ է ուղղել ճանապարհաշինական աշխատանքների համար, մնում է մեր շինարարական կազմակերպությունները լինեն բարեխիղճ, աշխատանքներն իրականացնեն որակով և ժամկետների մեջ: Եթե որևէ շինարար կորոշի պետական միջոցները փոշիացնել, ապա մենք նրան բարեկամաբար խորհուրդ կտանք նման բան չանել, նման մոլորություն չունենալ, քանի որ այդ դեպքում նրանք չեն վճարվի»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 09:53:30