Նորություններ
Շրջայց Գյումրու կենտրոնական շուկայի և շուկայի հարակից տարածքի միս-մսամթերքի վաճառքի կետերում
29.07.2019
Հուլիսի 29-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ ԿԱ ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորած խումբը շրջայց է կատարել Գյումրու կենտրոնական շուկայի և շուկայի հարակից տարածքի միս-մսամթերքի վաճառքի կետերում, որի ընթացքում պարզ է դարձել, որ միս-մսամթերքի վաճառք իրականացնող տնտեսվարողները, համագործակցելով ծառայության աշխատակիցների հետ, վերացրել են իրենց կետերի թերությունները՝ ապահովելով սանիտարահիգիենիկ պայմաններ, տեղադրել են սառնարան-ցուցափեղկեր, իսկ հաճախորդի համար տեսանելի վայրում փակցրել են անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետների կողմից տրամադրված անասնաբուժական համապատասխան փաստաթուղթը:
Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել միս-մսամթերքի վաճառք իրականացնող տնտեսվարողներին՝ կարճ ժամանակահատվածում թերությունների վերացման և կատարված աշախատանքների համար: Կետերը կգործեն մինչև հունվարի 15-ը, հետո նախատեսվում է սպանդանոցային պարտադիր պայմանների առկայությունը, որն էլ մսամաթերքի տեղափոխումը կդարձնի առավել անվտանգ և հիգիենիկ: