Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական այցը «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում վերակառուցվող փողոցների շինհրապարակներ

30.07.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի և շինարարություն իրականացնող պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ այցելել է Գյումրիում «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում վերակառուցվող փողոցների շինհրապարակներ:
Շինարարությունն իրականացնող կազմակերպությունների հետ քննարկվել է փողոցաշինությանը վերաբերվող հարցեր: Շրջայց է կատարվել Վազգեն Սարգսյան, Գերցեն, Տիգրան Մեծ, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցներում, Երևանյան խճուղում և Գարգեին Նժդեհի հրապարակում:
Վազգեն Սարգսյան փողոցում ուսումնասիրվել են ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքերը, Տիգրան Մեծ փողոցում անդրադարձ է կատարվել ջրահեռացման համակարգի, Սայաթ-Նովա և Գարեգին Նժդեհ փողոցներում մայթերի կառուցման աշխատանքներին: Բոլոր տեղերում Տիգրան Պետրոսյանն ընդգծել ու կարևորել է աշխատանքները ժամանակին և որակով իրականացնելը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:48:39