Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն մարզպետարանի ենթակայության մի շարք բուժհաստատություններ

30.07.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի ուղեկցությամբ այցելել է մարզպետարանի ենթակայության մի շարք բուժհաստատություններ: Մարզպետը եղել է «Ընտանեկան բժշկության կենտրոնում», շրջել պոլիկլինիկայում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Կարևորելով առողջության առաջնային օղակում բնակչության սպասարկման որակի ապահովումը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի աշխատանքներն անթերի կազմակերպելու համար: «Ընտանեկան բժշկության կենտրոնը» սպասարկում է 20258 բնակչի, սպասարկման տարածքում գործում է 5 դպրոց` 1769 աշակերտներով:
Տիգրան Պետրոսյանն այցելել է նաև «Ախուրյանի բժշկական կենտրոն» պոլիկլինիկա և ընդհանուր պրոֆիլի բաժանմունք: Բուժհաստատություններում շրջայցի ժամանակ մարզպետը հատկապես ընդգծել է առողջության առաջնային պահպանության օղակի աշխատանքներում որակի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը:
«Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն սպասարկում է Ախուրյանի տարածաշրջանի 8360 մեծահասակ ազգաբնակչության: Ախուրյանի ԲԿ-ն իրականացնում է դիսպանսեր` հոգենյարդաբանական, հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, մաշկավեներաբանական բժշկական օգնություն, ինչպես նաև դիսպանսեր ծառայությունների լաբորատոր գործիքային հետազոտություններ` 35481 ազգաբնակչության:
Ընդհանուր պրոֆիլի բաժանմունքն ունի 15 մահճակալ հզորություն, որտեղ իրականացվում են ընդհանուր վիրաբուժական, պրոկտոլոգիական , անոթային , քիթ-կոկորդ -ականջաբանական ծառայություններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:30:39