Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհակալագրի Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը

02.08.2019

 Ռուսաստանի Դաշնության գիտաքաղաքի անունը կրող Կորոլյովի քաղաքային շրջանի աշխատակազմի կողմից Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը և վարչության պետ Հրայր Կարապետյանն արժանացել են շնորհակալագրի՝ Կորոլյովի կրթական հաստատությունների քաղաքային շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների խմբի ընդունելությունը կազմակերպելու, Կորոլյովի քաղաքային շրջանի և Շիրակի մարզի կրթական հաստատությունների միջև կապեր հաստատելու, շնորհալի երեխաների հետ աշխատելու և կրթության որակը բարելավելու ուղղությամբ կատարած աշխատանքների համար։
Նշենք, որ դեռ 2018 թվականի նոյեմբերին Կորոլյովի ուսումնական հաստատությունների ներկայացուցչական խումբը աշխատանքային այցով Գյումրիում էր, որի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ մարզի մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, տեղի են ունեցել քննարկումներ, ձեռք են բերվել համագործակցությանն վերաբերող մի շարք պայմանավորվածություններ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13