Նորություններ
Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի
02.08.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետևողական աշխատանքի արդյունքում Գյումրին կունենա նոր ծննդատուն, որտեղ միավորված, որակյալ ծառայություններ կմատուցվեն տարածաշրջանի ազգաբնակչության համար։
Հուլիսի 31-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի հետ, քննարկել են բարեգործական ծրագրի իրականացման մանրամասները, որից հետո գործարարը Գյումրիում ծանոթացել է կառուցապատման հնարավոր տարածքի հետ։