Նորություններ
Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղի հայրական տունը պետք է վերականգնել իր սկզբնական տեսքով
03.08.2019
Գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղի հայրական տան վերականգնման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն, առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի, խորհրդական Արմեն Մինասյանի և այլ մասնագետների հետ միասին այցելել է Ջաջուռ գյուղ, մանրամասն ուսումնասիրել շինության տարածքը և նշել, որ տունը պետք է վերականգնել իր սկզբնական տեսքով, պահպանելով տարածքում մնացած բոլոր քարերն ու դետալները: Վահագն Վերմիշյանն այցվելել է նաև թանգարան, ծանոթացել է նկարչի անձնական իրերին և աշխատանքներին: Մինասի որդին՝ Արման Ավետիսյանը պատմել է, որ տունը 3 փուլով է կառուցվել: «Առաջինը կառուցել է պապս՝ իր ձեռքով։ Էնտեղ քար կա՝ դրված 1929 թվականի։ Մենք ուզում ենք, որ վերակառուցումից հետո այն ծառայի նաև արվեստագետներին, որտեղ նրանք ոչ միայն կայցելեն, այլև կմնան ու կստեղծագործեն, կշփվեն մարդկանց հետ, շիրակյան մշակույթի հետ, գյուղն էլ կզարգանա և կապրի»,-ասել է Արման Ավետիսյանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե