Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ազգային կառավարիչների դպրոցի» սաները պրակտիկան կանցկացնեն Շիրակի մարզպետարանում

06.08.2019

Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարին փոխարինող Կարեն Բադիշյանն այսօր ընդունել է «Ազգային կառավարիչների դպրոց» ծրագրի շրջանակում Շիրակի մարզպետարանում պրակտիկան անցկացնող ուսանողներին։ Կարեն Բադիշյանը ուսանողներին հաջողություններ է մաղթել և կարևորել նրանց ակտիվությունն ու նախաձեռնողականությունը։
Նշենք, որ դեռ նախորդ տարի Շիրակի մարզպետարանն ու «Ազգային արժեք ակումբ» հասարակական կազմակերպությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է, որ կողմերը միավորելու են իրենց ջանքերը կրթական ծրագրերի իրականացման հարցերում: «Ազգային արժեք ակումբ» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում «Ազգային կառավարիչների դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպել կառավարման, իրավական, աշխարհաքաղաքական, էթնոմշակութային և այլ բնույթի դասընթացների շարք, որոնք կնպաստեն երիտասարդների՝ ՏԻՄ-ի մասին ունեցած, կառավարման, իրավական, քաղաքական և քաղաքացիական գործընթացների մասին տեսական գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Հուշագրի համագործակցության շրջանակներում Շիրակի մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում «Ազգային կառավարիչների դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպել ծրագրի նախորդ դասընթացների փուլը բարեհաջող անցած երիտասարդների պրակտիկայի անցկացումը Շիրակի մարզպետարանում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13