Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արցախում այսօր կմեկնարկեն Համահայկական 7-րդ ամառային խաղերը

06.08.2019

 ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն Արցախում այսօր կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը, որը կկայանա Ստեփանակերտի Շահումյանի անվան մարզադաշտում: «Միասնություն՝ սպորտով» կարգախոսով ամառային 7-րդ խաղերին Շիրակի մարզից կմասնակցեն 177 ներկայացուցիչներ՝ 4 համայնքներից։ Գյումրին կներկայացնեն 140 պատվիրակներ, որոնք կմրցեն 12 մարզաձևում, Անին ներկայացնող 19 մասնակիցները՝ 3 մարզաձևում, Արթիկի և Ախուրյանի պատվիրակները՝ 1-ական մարզաձևում։ Օգոստոսի 6-ի առավոտյան արդեն մեկնարկել են շախմատի և բազկամարտի մրցումները։ Շախմատի մրցումներին մասնակցում են Գյումրու, Ախուրյանի և Անիի շախմատիստները, բազկամարտում ուժերը չափում են Գյումրու և Անիի պատվիրակները։
Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի կնշվի խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13