Նորություններ
Ստեփանակերտում մեկնարկեցին 7-րդ համահայկական ամառային խաղերը
07.08.2019
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեցին 7-րդ համահայկական ամառային խաղերը։ Խաղերի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։
Շիրակի մարզը ներկայացնում են 177 պատվիրակներ` Գյումրիից, Արթիկից, Ախուրյանից և Անիից։
Օգոստոսի 6-ին մեկնարկած շախմատի և բազկամարտի մրցումներին շիրակցիները հանդես են եկել լավագույնս։ Շախմատի մրցումներին գյումրեցի 4 պատվիրակները հաղթանակներ են տոնել։ Բազկամարտի մրցապայքարին մասնակցել են Անիի և Ախուրյանի ներկայացուցիչները։
Մրցումները կշարունակվեն նաև այսօր, շախմատից զատ երեկոյան կմեկարկեն սպորտային պարերի մրցումները։ Ակնկալիքները մեծ են գյումրեցի պատվիրակներից։