Նորություններ
Սուբվենցիաներ ստանալու համար հավանության են արժանացել մի շարք ծրագրեր
07.08.2019
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մարզի Գյումրի համայնքի «Կոմունալ ծառայության և աղբահանության ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերում», Մեղրաշեն համայնքի «Հանդիսությունների սրահի կառուցում», Սարապատ համայնքի «Սարապատ խոշորացված համայնքի Արփենի և Ձորաշեն բնակավայրերի խմելու ջրագծի վերակառուցում», Երազգավորս «Ոռոգման ներքին ցանցի պոլիէթիլենային խողովակաշարի անցկացում» ծրագրերը:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շուտով կհայտարարվեն ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:
Ամասիա համայնքի «Խոշորացված համայնքի յոթ բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայանների կառուցում», Ազատան համայնքի «Կենտրոնական թիվ 1 փողոցի նորոգման, մայթերի հիմնանորոգման և երկրորդային թիվ 36, 40, 43 փողոցների հարթեցման ու խճապատման աշխատանքներ», Հոռոմ համայնքի «730 մետր ներհամայնքային ասֆալտապատ ճանապարհի հիմնանորոգում», Մարմաշեն համայնքի «Մայիսյան բնակավայրում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում», Լուսակերտ համայնքի «Լուսակերտ համայնքի 1,2 կմ երկարությամբ ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշարով կառուցում», Անի համայնքի «Անի խոշարացված համայնքի (Ջրափի, Սարակապ, Իսահակյան, Լանջիկ բնակավայրեր) 3 կմ սահմանամերձ և բարձր լեռնային ներհամայնքային ճանապարհների նորոգում» ծրագրերը արժանացել են հավանության պայմանով, որ մինչև ծրագրերի իրականացման մրցույթներ հայտարարելը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը կլրամշակվեն ոլորտային մարմինների դիտողությունները հաշվի առնելով։