Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարալիկում հանդիսավորությամբ բացվել է բամբակամանվածքային ֆաբրիկան։

10.08.2019

 Մարալիկում այսօր հանդիսավորությամբ բացվել է բամբակամանվածքային ֆաբրիկան։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Կարեն Սարուխանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ֆաբրիկան սկսում է բամբակյա և կիսաբամբակյա թելերի արտադրությունը։ Թելերի միակ արտադրությունը Հայաստանում իրականացվում է նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանի խոսքերով արտադրանքը հիմնականում մատակարարելու է «Տավուշ ձեռնոց» ընկերությանը, իսկ հումքը ներկրվելու է Թուրքմենիայից, Ուզբեկստանից: Նշենք, որ համասեփականատեր է նաև շվեյցարահայ հայտնի գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սըրմաքեշը:
Գործարանում առաջին փուլով աշխատելու է 150 հոգի, միջին աշխատավարձը 297 հազար դրամ է լինելու։ Հաջորդիվ գործարկվելու է նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն, հաստոցները ճանապարհին են, կառավարությունից ընկերությունն ունի 13 մլն դրամի արտոնություն։
Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառություն ունի բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և խավավոր սրբիչների արտադրության մեջ։ Գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ, որի արդյունքում լուծվելու է տեքստիլ արտադրության թափոնների հարցն ամբողջ Հայաստանում։
Ընկերությունը նախատեսում է առաջիկա 1 տարվա ընթացքում ավարտին հասցնել 13մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիրը, որի արդյունքում տարեկան Հայաստանի հագուստի ծավալը կավելանա շուրջ 9 մլն դոլարով կամ 19 տոկոսով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:03:34