Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիաներ ստանալու համար հավանության են արժանացել մի շարք ծրագրեր

10.08.2019

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մարզի Մարմաշեն համայնքի «Հակակարկտային կայանների ձեռքբերում», Անի համայնքի «Հակակարկտային կայանների ձեռքբերում» և Ղարիբջանյան համայնքի «Հակակարկտային կայանների ձեռքբերում» ծրագրերը:
Համայնքների ղեկավարները օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ու են ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:
Անի համայնքի «Անի համայնքի սահմանամերձ և լեռնային բնակավայրերի գիշերային լուսավորման ցանցի անցկացում» ծրագիրը արժանացել է հավանության պայմանով, որ մինչև ծրագրի իրականացման մրցույթ հայտարարելը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը կլրամշակվեն ոլորտային մարմինների դիտողությունները հաշվի առնելով

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51