Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐՒՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
12.08.2019

Սիրելի՛ երիտասարդներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ ուժ, եռանդ, ինքնավստահություն և նախաձեռնողականություն։
Երիտասարդությունն ինքնին նոր գաղափարների, էներգիայի, վճռականության և դրական մղումների ամբողջություն է։
Երիտասարդներն օժտված են ամենահզոր ուժով՝ երազելու և դրանք կյանքի կոչելու կարողությամբ։ Նրանք յուրաքանչյուր ազգի և պետության հիմնասյունն են։
Տեսնելով ձեր հաջողությունները տարբեր բնագավառներում՝ մենք ոգեշնչվում ենք և լցվում հույսով։
Սիրելի՛ երիտասարդներ, կրկին շնորհավորելով տոնի առթիվ, ցանկանում եմ, որ լինեք առողջ, պահպանեք հավատը ինքներդ ձեր և ապագայի հանդեպ։
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ