Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելել է «Ջրափի» սահմանային ուղեկալի տարածք

12.08.2019

 Այսօր ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանի, Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորամասի հրամանատարության և մի խումբ ձկնորսների ուղեկցությամբ այցելել է «Ջրափի» սահմանային ուղեկալի տարածք՝ տեղում ծանոթանալու օրեր առաջ մարզպետին դիմած սիրողական ձկնորսությամբ զբաղվող բազմաթիվ քաղաքացիների խնդիրներին:
Հանդիպման ընթացքում ձկնորսները մարզպետին են ներկայացրել իրենց մտահոգող հարցը, ինչպես նաև առաջարկել են ՌԴ սահմանապահ զորամասի հրամանատարության կողմից վերանայել սահմանային գոտում սիրողական ձկնորսության համար հատկացված տարածքի ընդլայնման հարցը և այն ավելացնել մոտ 500 մետրով։
Զորամասի հրամանատարության կողմից ներկայացվել են առկա սահմանափակումների պատճառները։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պատասխանատուների հետ առաջիկայում քննարկել ձկնորսներին մտահոգող հարցը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23