Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետնն ընդունել էՀայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին և փոխնախագահ Աշոտ Ղազարյանին

12.08.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին և փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Համալսարանի ներկայացուցիչներն իրենց կողմից կատարվող ուսումնասիրություների և նորարարական մոտեցումների մշակման փուլում նպատակ ունեն հաշվի առնել նաև մարզերի կրթական կարիքները և առանձնահատկությունները:
Խոսելով կրթության ոլորտում մարզի խնդիրներից, մարտահրավերներից, ինչպես նաև զարգացման հեռանկարներից՝ Տիգրան Պետրոսյանը նշել է. «Գյումրին ունի մեծ գիտական ներուժ և հնարավորություններ, որոնք պետք է ճիշտ օգտագործել և ծառայեցնել մարզի համար առաջնահերթ ոլորտների զարգացմանը: Կրթական ծրագրեր իրականացնելիս մենք պետք է հատկապես ուշադրության կենտրոնում պահենք տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները: Կարևոր է նաև քայլեր ձեռնարկել կրթությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ»:
Մարզպետը կարևորել է Շիրակի մարզում Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37