Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը մասնակցել է երիտասարդության միջազգային օվան նվիրված միջոցառման

12.08.2019

 Օգոստոսի 12-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը ներկա են գտնվել երիտասարդության միջազգային օվան նվիրված միջոցառման շրջանակներում «Փոխակերպվող կրթություն » խորագիրը կրող համաժողովին, որը կազմակերպել էր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը :
Մարզպետը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է երիտասարդների դերն ու նշանակությունը մեր երկրի կայացման գործում «Հայաստանում փոփոխությունների շարժիչ ուժը եղել և մնում են երիտասարդները, ամենամեծ ներուժը երիտասարդների մեջ է: Դուք ապացուցեցիք, որ միասին կարող ենք փոխել մեր երկիրը դեպի լավը։
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-20 16:15:19