Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի միջմարզային և ներմարզային հասարակական տրանսպորտի աշխատանքներին նվիրված խորհրդակցություն

14.08.2019

Այսօր ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի միջմարզային և ներմարզային հասարակական տրանսպորտի աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների և մարզի երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման կարգի» դրույթներին վերաբերող հարցեր։ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակվող ծրագիրը, ըստ որի նախատեսվում է ՀՀ Շիրակի մարզում ունենալ նոր երթուղային ցանց, որոնք կընդգրկեն մարզի բոլոր բնակավայրերը սպասարկող շուրջ 35 ավտոբուսային երթուղիներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13