Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում «Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում

14.08.2019

 Այսօր ՀՀ Շիրակի մարզպետարանում «Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են մարզպետարանի գլխավոր քարտուղարին փոխարինող Կարեն Բադիշյանը, մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներ: Կարեն Բադիշյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով մարզում նորարարություններին ու դրական փոփոխություններին միտված ցանկացած առջարկ:
Ծրագիրն իրակավացվում « Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության» հիմնադրամի, «Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի» կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ: Այն նպատակ ունի Շիրակի մարզի չգազիֆիկացված համայնքներում բնակվող ընտանիքներին արևային համակարգերի տեղադրման համար ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրել:Քննարկման ընթացքում «Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության հիմնադրամի» մասնագետների կողմից ներկայացվել է արևային ջրատաքացման և ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ծրագրով նախատեսված վարկավորման պայմանները:
Առաջին տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրում ընդգրկել մարզի շուրջ 100 ընտանիք:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23