Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Շիրակի մարզում գտնվող Սպիտակ-Գյումրի-Թուրքիա հատվածը նորոգվում է

15.08.2019

 ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ, մշտադիտարկման աշխատանքների շրջանակներում, ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն այսօր եղել է միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Շիրակի մարզում գտնվող Սպիտակ-Գյումրի-Թուրքիա հատվածի շինհրապարակում, հետևել ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ճանապարհի նորոգման աշխատանքներին:
Նշենք, որ այս պահին իրականացվում են ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտբետոնյա ծածկույթի ֆրեզավորման աշխատանքները։ Առաջացած հանույթը տրամադրվելու է մարզի Մարմաշեն համայնքին՝ ճանապարհին հարակից Մարմաշեն համայնքի Կրաշեն, Մեծ Սարիար, Ջաջուռավան, Հացիկ և Մարմաշեն բնակավայրերի գլխավոր փողոցները հարթեցնելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13