Նորություններ
«Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել հուշահամալիրի բացման իններրորդ տարելիցին նվիրված միջոցառում
20.08.2019
Օգոստոսի 20-ին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել հուշահամալիրի բացման իններորդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնևը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը,Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարները, սպաները:
Վարդան Գրիգորյանը Շիրակի մարզպետի անունից ողջունել է ներկաներին, խոսել է հայ- ռուսական բարեկամության մասին՝ կարևորելով այն, որ երկու երկրների միջև բարեկամության խորհրդանիշ համարվող «Պատվո բլուր» հուշահամալիրը ոչ միայն գյումրեցիների համար է այցելության վայր դարձել, այլ նաև Շիրակի մարզ ժամանող բազմաթիվ հյուրերի: