Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների տնօրենների հետ

27.08.2019

2019 թվականի օգոստոսի 27-ին մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում տեղի ունեցավ հանդիպում Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում բաժնի պետ Լ. Գորգինյանի կողմից ներկայացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում պլանավորված գործողությունները:
Համաձայն նախօրոք իրականացված խորքային գնահատման արդյունքների՝ միջին ռիսկայնության աստիճան ունեցող ընտանիքները և նրանց երեխաները կստանան յուրաքանչյուրն իր կարիքին համապատասխան աջակցության փաթեթ և անհրաժեշտության դեպքում կօգտվեն ցերեկային կենտրոնների ծառայություններից:
Բարձր ռիսկայնության աստիճան ունեցող ընտանիքների երեխաները կշարունակեն խնամքը գիշերօթիկ բաղադրիչով հաստատություններում մինչև ընթացիք տարվա վերջ: Նրանց հետ նույնպես կիրականացվի անհրաժեշտ նյութական և մասնագիտական աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42