Նորություններ
Տեղի ունեցավ գնահատման մրցութային հանձնաժողովի նիստ
28.08.2019
Օգոստոսի 28-ին Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ մարզային ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսների և ավտոբուսների ժամանակավոր սպասարկման, փոխարինման և համալրման գնահատման մրցութային հանձնաժողովի նիստ:
Հանձնաժողովին մասնակցել են թվով 3 կազմակերպություններ՝ «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ, «Մուշ Արմեն» ՍՊԸ և «Արդ Պրոգրես» ՍՊԸ-ները հետևյալ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների ժամանակավոր սպասարկման, փոխարինման և համալրման համար
Ժամանակավոր սպասարկման համար՝ Գյումրի-Իսահակյան-Աղին-Սարակապ և հետադարձ և Գյումրի-Հովունի և հետադարձ միկրոավտոբուսային երթուղիները
Համալրման համար՝ Գյումրի-Ազատան և հետադարձ և Գյումրի-Մայիսյան-Քեթի-Փոքրաշեն և հետադարձ միկրոավտոբուսային երթուղիները
Փոխարինման համար՝ Գյումրի- Կառնուտ-Հովիտ-Բասեն-Ջրառատ և հետադարձ և Գյումրի-Արևիկ-Այգաբաց և հետադարձ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները
Համապատասխան տրանսպորտային միջոցները ներկայացվել են մրցութային հանձնաժողովի գնահատմանը:
Արդյունքների ամփոփումը կկատարվի երկշաբաթյա ժամկետում: