Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հետևողական աշխատանք իրականացվող ճանապարհաշինությանը

29.08.2019

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ, մշտադիտարկման աշխատանքների շրջանակներում, ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն այսօր եղել է միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Շիրակի մարզում գտնվող Սպիտակ-Գյումրի-Թուրքիա հատվածի շինհրապարակում, հետևել ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ճանապարհի նորոգման աշխատանքներին:
Աշխատանքներն իրականացնում է <<Լիլիթ 87>> ՍՊԸ։
Վերանորոգվող ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտբետոնյա ծածկույթի ֆրեզավորման աշխատանքներն ավարտվել են։ Այս պահին իրականացվում է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտբետոնյա ծածկույթի տեղադրման աշխատանքներ։
Ֆրեզավորման աշխատանքների ընթացքում առաջացած հանույթը տրամադրվում է մարզի Մարմաշեն համայնքին: Ֆրեզավորման աշխատանքների ընթացքում առաջացած հանույթով կհարթեցվեն ճանապարհին հարակից Մարմաշեն համայնքի Կրաշեն, Մեծ Սարիար, Ջաջուռավան, Լեռնուտ, Ջաջուռ, Հացիկ և Մարմաշեն բնակավայրերի գլխավոր փողոցները, ինչպես նաև Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը:
Վերը նշված աշխատանքները շարունակվում են:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46