Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

հանդիպում-քննարկում` գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաներին և նրանց ընտանիքներին անհատական աջակցության գործողությունների պլանավորում թեմայով

29.08.2019

 2019 թվականի օգոստոսի 29-ին մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաներին և նրանց ընտանիքներին անհատական աջակցության գործողությունների պլանավորում թեմայով: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետը, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՕՖ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Վորլդ Վիժն կազմակերպության ներկայացուցիչները, գիշերօթիկ հաստատությունների տնօրենները:
Համաձայն նախօրոք իրականացված խորքային գնահատման արդյունքների՝ միջին ռիսկայնության աստիճան ունեցող ընտանիքները և նրանց երեխաները կստանան յուրաքանչյուրը իր կարիքին համապատասխան աջակցության փաթեթ և անհրաժեշտության դեպքում կօգտվեն ցերեկային կենտրոնների ծառայություններից:
Բարձր ռիսկայնության աստիճան ունեցող ընտանիքների երեխաները կշարունակեն խնամքը գիշերօթիկ բաղադրիչով հաստատություններում մինչև ընթացիկ տարվա վերջ: Նրանց հետ նույնպես կիրականացվի անհրաժեշտ նյութական և մասնագիտական աջակցություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59